Tert.am-ը գրում է.

Քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել և Լենինգրադյան փողոցում տրանսպորտից իջնելուց հետո` ավելի քան տասը հոգով բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին: Այս մասին հայտնում են Նախախորհրդարանի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել