Փոխվարչապետն արձագանքեց գյուղացիների բողոքի ակցիայինPanorama.am-ը գրում է.

Ապարանի ջրամբարի մոտ հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը պետք է ամբողջությամբ լինի ոռոգման ռեժիմին համապատասխան, և անկախ այն բանից, հէկ կկառուցվի, թե ոչ, շահագործող ընկերությունը պետք է վերանորոգի արագահոս համակարգը, որը քայքաված է: 

Նման պայման է դրվել այն ընկերության առաջ, որին ջրօգտագործման թույլտվություն է տրվել: Այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում հայտնեց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

«Ի սկզբանե պայման է եղել, որ խողովակաշարը պիտի լինի ստորգետնյա: Խոսքը միայն դոտացիոն ջրի մասին է, ընկերությունը կարող է օգտագործել միայն ավելացած ջուրը: Այն մտահոգությունը, որ ջուրը միայն հէկ-ի համար օգտագործվի և սպառվի, տեղին չէ: Այս պահի դրությամբ ՀԷԿ կառուցելու խոսք չի գնում: Իսկ կլինի՞ թույտվությունը ՀԷԿ կառուցելու, թե ոչ, այս էտապում պայմանավորվածությունների մաս չէր կազմում»,- ասաց փոխվարչապետը:

Նա նկատեց, որ ՀԷԿ կառուցելու համար լիցենզիա է հարկավոր, իսկ այս պահի դրությամբ դա ստանալու նախապատրաստական աշխատանքների գործընթաց է գնում: Ջրօգտագործման թույլտվությունն այդ աշխատանքներից է, իսկ այդ թույլտվությունը տրվել է արագահոսի վերակառուցման պայմանով: Արմեն Գևորգյանի խոսքով, այս պահին հենց այդ համակարգի վերանորոգման մասին է խոսքը գնում:

«Շատերի մոտ տարակուսանք է առաջացրել խողովակների տրամաչափը: Ես հետևյալ պատասխանն եմ ստացել, ավագանու անդամներն էլ չեն հերքում, որ հարցը քննարկվել է, ավագանին թույլտվություն է տվել: Ես հարց եմ ուղղել` արդյո՞ք քննարկվել է խողովակի տրամաչափը: Որքան ես հասկացա, դա չի քննարկվել: Ինժիներական և տեխնիկակայմն բացատրություններ կան խողովակաշարի տրամագծի մեծ լինելուն»,- ասաց փոխվարչապետն ու նշեց, որ ջրի` հավանական մեծ քանակության համար է դա:

Արմեն Գևորգյանը բացատրեց, որ ջրամբարում կուտակված ջուրը երկու նպատակով է օգտագործվում՝ այդ հատվածի գյուղատնտեսությանը ջուր մատակարարելու և լրացուցիչ ջուրը, որ կուտակվում է, որպես դոտացիոն ռեսուրս տեղափոխվում է Արարատյան դաշտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել