Tert.am-ը գրում է.

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը վերջին շրջանում իր անվան հետ կապված իրադարձությունների մասին, պատմեց, թե որտեղից են իր կարողությունները, ներկայացրեց իր քայլերը, ինչպես նաև մեկնաբանեց իր մասին շրջանառվող մի շարք խոսակցություններ՝ նշելով, որ ցավում է իր տան մոտ անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների համար: 


-Պարո՛ն Խաչատրյան, սկսենք հունիսին ձեր տան մոտ տեղի ունեցած դեպքից, երբ հրազենային վնասվածքից մահացավ Գորիսի բնակիչ Ավետիք Բուդաղյանը: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ձեր տան մոտ:


-Ի՞նչ տեղի ունեցավ, արդեն բոլորին պարզ է, դա մի ահավոր ողբերգությունն էր և՛ այդ մարդկանց համար, և՛ իմ ընտանիքի համար: Դա ընդամենը խմիչքի հետևանք էր, որն էլ բերեց այս ողբերգությանը:


Պետք է արյուն թափած լինես կամ մի բարոյական վնաս հասցրած լինես, որ էդ մարդիկ զինված գան ու հարձակվեն վրադ: Բայց ո՛չ էն ա եղել, ո՛չ էլ են, ընդհակառակը, ավելի ջերմ հարաբերություններ են եղել էդ ընտանիքի հետ: Ճիշտ է, եղել են քաղաքական խնդիրներ, երկու անգամ Ավետիքը թեկնածություն էր դրել, ես նրան չեմ պաշտպանել, և այդտեղից իր մեջ կուտակված թշնամություն կար: Բայց էդ ջերմ հարաբերություններից հետո էդ քայլին չպետք է գնար: Իսկ փորձագետների եզրակացությունն այնպիսին էր, որ այդ աստիճան խմածության ժամանակ մարդը կարող է մահանալ, և էդ խմածության արդյունքում էլ գնում է տնից զենքերը վերցնում: Եվ ցավալին այն էր, որ իր ընտանիքի անդամները չեն ասել՝ խմած զենքերն ո՞ւր ես վերցնում ու գնում:


- Բուդաղյանների փաստաբաններն ասում են, որ կրակոց է եղել նաև վերևից՝ երկրորդ հարկից:


-Դա փաստաբանի վառ երևակայությունն է, ես ոչ թե չեմ կրակել, այլ այդ ամբողջ դեպքը չեմ իմացել, և դա ամբողջ մարզի ոստիկանությունը, բոլորը համոզված էին, որ ես մասնակից չեմ եղել այդ դեպքին: Ավետիքին կպած չորս փամփուշտները նույն զենքից են կրակել, ո՞նց հասավ էդ զենքը վերև, ո՞նց հասավ ներքև: Ես տանը քնած եմ եղել: Երկրորդ հարկից կրակոց չի եղել:


-Արդյոք այդ աղմուկից հնարավոր չէ՞, որ դուք քնից արթնանայիք:


- Ես համաձայն եմ, որ դա մի քիչ զարմանալի է, բայց մեր տան դիրքն այնպիսին է, որ գետի ձայնը չի թողնում աղմուկը լսել, հետո պատուհանները հերմետիկ են: Եվ փորձաքննությունն էլ ցույց է տվել, որ այդտեղ հնարավոր չէր աղմուկ լսել:


- Այս ամենից հետո դուք մեղքի զգացում ունե՞ք:


- Չէ, ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել, և ցավ եմ ապրում, որ այդ արյունը մեր տանն է թափվել: Մեղքի զգացում չկա էստեղ: Բուդաղյանների փաստաբանն էլ չհրաժարվեց, որ իսկապես Արտակը եկել էր զենքով և իսկապես սպառնացել է:


-Ի՞նչ վճարեցիք ձեր որդուն ազատ արձակելու դիմաց:


-Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, եթե դա չլիներ իմ որդին, մեկ ժամ էլ չէր նստելու: Քանի որ իմ որդին էր, միանգամից բուռն աղմուկ բարձրացավ: Բայց հավատացնում եմ, որ նման դեպքում որևէ մեկին չէին ձերբակալի:


-Իսկ Դուք ինչ-որ մեկին չե՞ք խնդրել, որ Ձեր որդուն ազատ արձակեն:


-Ազնվությամբ, հավատացե՛ք, որ չէ: Ես բոլոր իրավաբանների հետ խոսել եմ, բոլորն էլ ինձ հանգստացրել են և ասել են, որ համարժեք պատասխան էր:


-Դեպքից հետո հանդիպե՞լ եք Բուդաղյանների ընտանիքին:


-Չեմ հանդիպել, ցանկություն էլ չունեմ հանդիպել:


-Շատ է խոսվում ձեր նկատմամբ Բուդաղյանների կողմից վրեժխնդրություն իրականացնելու մասին, դուք ունե՞ք նման մտահոգություններ:


– Ես նման բանի մասին չեմ մտածում, ոչ մի մտավախություն չեմ ունեցել և չունեմ:

-«Հանրապետական» կուսակցության անդամ եք, կարծիքներ են շրջանառվում, որ Ձեր կապերն օգտագործել եք, որպեսզի գործին Ձեզ համար բարենպաստ ընթացք տաք:


-Ով էլ ուզում է, որ ես լինեի, չեմ կարծում, որ չէի պատժվի: Նախագահը մինչև այս հարցը չպարզեր, երբեք իրեն թույլ չեր տա դա: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք ՀՀԿ անդամ են, նախագահի մտերիմն են, և իրենց սխալների համար Նախագահը նրանց պատժել է: Եվ հավատացե՛ք, ես ինքս էլ չէի մեղանչի, եթե նախագահն ինձ պատժեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել