Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունը, որն ստեղծվում է ՌԻԱ Նովոստիի հիմքի վրա, ռազմավարական ձեռնարկությունների ցանկում ընդգրկելու մասին: Համապատասխան փաստաթուղթը զետեղված է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում:

2013 թվականի դեկտեմբերի 9-ին պետության ղեկավարը հրամանագիր էր ստորագրել ՌԻԱ Նովոստիի բազայի վրա «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության ստեղծման մասին՝ այն միացնելով Ռուսաստանի «Գոլոս Ռոսիի» ռադիոհաղորդումների պետական ընկերությանը:

Նշենք, որ Ռուսաստանի ռազմավարական ձեռնարկությունների ցուցակը, որոնք թողարկում են այնպիսի արտադրանք և ծառայություններ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն պետության պաշտպանունակության և անվտանգության ապահովման համար, ներկայումս ներառում է 550 համերկրային պետական ունիտար ձեռնարկություններ և բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց բաժնետոմսերը դաշնային սեփականություն են: Նրանց գործունեությունն առաջին հերթին տարբերվում է օտարերկրյա ներդրումների նկատմամբ պետական վերահսկողությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել