Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անպարկեշտ է համարում այսօրվանից հայտարարել, թե ով է լինելու ՀՀԿ-ի հաջորդ նախագահի թեկնածուն, որովհետև իրենց նախագահը դեռ կա և չի կարծում, թե դա հօգուտ ոչ իշխանական ուժերի է։
«Այսօրվանից պետք է ասենք հաջորդ նախագահն ո՞վ է լինելու. անպարկեշտ ենք համարում, որովհետև մեր նախագահը կա: Քննարկման դաշտն այնպիսին է, որ ժամանակը կգա՝ կքննարկենք, մենք նախագահ չենք որոնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավորը։
Հարցին, թե չեզոքացնելո՞ւ եք ԲՀԿ-ին, նա պատասխանեց. «Մենք որևէ մեկին չենք չեզոքացնում, եթե իրենք իրենց մեջ չեն չեզոքանում, մենք մրցակցում ենք: Երբ կգա ժամանակը, ՀՀԿ-ն իր հայտարարությունը կանի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/06/galust-president/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



