Tert.am-ը գրում է.

Արևմուտքն ունի Մոսկվայի վրա ազդելու լծակներ, որոնց մասին Ռուսաստանի առաջնորդը մոռացել է՝ գերված լինելով Սիրիայի և Իրանի հարցերով իր նախաձեռնությունների հաջողություններով, գրում է Forbes-ը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Ղրիմ զորք մտցնելու վերաբերյալ, ռազմավարական սխալ հաշվարկ դարձավ ռուսական իշխանությունների համար։ Դրա հետևանքները կարող են նման լինել 1979թ.-ին Խորհրդային միության՝ Աֆղանստան ներխուժմանը։

Մոսկվան, հիմնվելով Արևմուտքի թուլության վրա, արդեն կարճաժամկետ հեռանկարում կարող է հասցնել մասնատել Ուկրաինան և ավարտին հասցնել հարևան պետության 22-ամյա ինքնիշխանությունը։ Սակայն ապագայում այդ քայլերը լուրջ վնաս կհասցնեն ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Պուտինի ռեժիմին։

Հանդեսի գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսը բերում է մի քանի պատճառ, որոնք պետք է որ ՌԴ-ին հետ պահեն չմտածված քայլերից.

Տնտեսությունը. ՀՆԱ-ի աճը վերջին շրջանում դանդաղել է անգամ առանց Ուկրաինա ներխուժման։ Եթե զինված հակամարտությունն իրականություն դառնա, ո՞վ կցանկանա ներդրումներ անել Ռուսաստանում։ Պատժամիջոցներն անխուսափելի կդառնան։

«Մեծ ությակը». Անգամ եթե Բարաք Օբամային և ԵՄ երկրների առաջնորդներին դուր չի գալիս նման հեռանկարը, նրանք ստիպված կլինեն Ռուսաստանին հանել G8-ի կազմից։

Կապիտալի արտահոսք. Ռուսները՝ օլիգարխներից մինչև սովորական բնակիչներ, ջանքեր չեն խնայի իրենց խնայողություններն առավել անվտանգ տեղում պահելու համար՝ երկրի ներսում պահելու փոխարեն։ Տնտեսական աճը կապիտալի արտահոսքի պայմաններում անհնար է դառնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել