Tert.am-ը գրում է.

Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է` Գագիկ Ծառուկյանի ինչն է պակաս է, ես էլ ասում եմ` մի բան էլ ավել է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով առաջին նախագահի վերջին ելույթում ԲՀԿ առաջնորդի մասին հնչեցրած կարծիքից։


«Մենք նախագահի փնտրտուքի մեջ չենք, ցանկացած հայ քաղաքացի կարող է մասնակցել ընտրություններին և, ենթադրենք, դառնա նախագահ, որը կլինի աշխատատեղ, որտեղ աշխատում է նախագահը։ Մեզ անհրաժեշտ է նախագահ, որը կարողանում է երկիր ղեկավարել և ուղղորդել հայ ժողովրդին, առավել ևս նրանք, ովքեր մեծ դերակատարում են ունեցել երկրի անկախության համար, նրանք էլ ղեկավարում են մեր պետությունը, այնպես որ այդ մոտեցումները, կռիվը, որ լավ ընդդիմությունը որն է, դա ոչ մեզ է ձեռք տալիս, ոչ էլ ժողովրդին»,- նշեց նա։


Եվ ընդհանրապես Գալուստ Սահակյանի գնահատմամբ՝ ՀԱԿ վերջին հանրահավաքն ամենաչստացված հանրահավաքն էր, որից, իհարկե, իրենք չեն վախեցել և հեգնեց. «Չե՞ք տեսնում դեմքս վախեցած նստել եմ... ես կասեի վերջին տարիների չստացված ամենաչծրագրված միտինգն էր»,- ասաց նա և նշեց, թե հավաքել էին ժողովրդին, որ ասեին՝ «բարի ճանապարհ, ժողովուրդ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել