Asekose.am-ը գրում է.
Տարվա ամենասպասված «Օսկար 2014» մրցանակաբաշխությունն արդեն պատմություն է: Մարտի 3-ին և դրան հաջորդող օրերին ողջ աշխարհը կլանված հետևում էր հեղինակավոր մրցանակաբաշխությանը, ապա և դրա արձագանքներին: Այս տարի, սակայն, առանց չափազանցության, հոլիվուդյան աստղերի հագուկապից, մրցանակակիրների արդարացի ու անարդար ընտրությունից, դահլիճում գրանցված «միջադեպերից» ու Դի Կապրիոյի հերթական փախողումից էլ ավելի բուռն քննարկվեց հոլիվուդյան աստղերի հյուասիրությունն ուղիղ եթերում: Նույնիսկ ամենահեղինակավոր լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում անդրադարձան աստղային հյուրսաիրությանը:
Մեզ՝ հայաստանցի և աշխարհասփյուռ հայերիս համար, վերաբերմունքն այս ամենի նկատմամբ սովորական հետաքրքրասիրությունից ավելին էր, քանի որ համաշխարհային մեծության աստղերը ուղիղ եթերում ճաշակեցին հայ գործարարին պատկանող Big Mamas & Papas պիցերիաների ցանցի պիցցաները, իսկ մրցանակաբաշխության վարող հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի ուղեկցությամբ աստղերին պիցցա հյուրասիրող երիտասարդը Big Mamas & Papas պիցերիաների ցանցի մասնաճյուղերից մեկի սեփականատեր Էդգար Մարտիրոսյանն էր:
Արձագանքն աննախադեպ էր..հաջորդ իսկ օրը Էդգարը հյուրընկավեց Էլեն Դեջեներեսի համանուն շոուին: Ապա և դարձավ CNN հեռուստաալիքի մեկնաբան Փիրս Մորգանի հյուրը, ով Էդգարին բնութագրեց որպես «աշխարհի ամենահայտնի պիցցա առաքող»:
Երբ Էդգարը, պիցցաները ձեռքին, սպասում էր, երբեք չէր պատերացրել, որ դեմ առ դեմ կհանդիպի հոլիվուդյան աստղերին...
Էդգար Մարտիրոսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել.
-Էդգար, Ձեր մուտքը դահլիճ և հյուրասաիրությունը գրեթե բոլոր շրջանակներում մինչ օրս ամենաբուռն քննարկվող թեմաներից է: Ինչպե՞ս հայտնվեցիք Օսկարի դահլիճում: Խնդրում եմ պատմեք նախապատմությունը:
-Ինձ մրցանակաբաշխությունից երկու օր առաջ զանգահարեցն և ասացին, որ ուզում են Օսկարի պրոդյուսերների, խմբագիրների և այլ աշխատողների համար պիցցա պատվիրել: Ես համաձայնվեցի: Ես այդ մասնաճյուղի սեփականատերն եմ և գրեթե ամեն օր այնտեղ եմ լինում: Ասացին՝ մեկ հատ պիցցա վերցնեմ և գնամ: Գնացի Dolby Theatre, որտեղ Օսկարի մրցանակաբաշխությունն է տեղի ունենում: Ինձ ուղեկցեցին մի սենյակ, որտեղ շատ մարդիկ կային՝ Օսկարի պրոդյուսերներն էին, Էլենի պրոդյուսերը և այլն: Բացի ինձնից ուրիշ պիցցերիաներից էլ ներկայացուցչներ կային: Զրուցեցին ինձ հետ և երևի հավանեցին, որովհետև շատ ընկերական էի: Ասացին, որ մեկ ժամից ինձ պատասխան կտան: Մի ժամ հետո զանգահարեցին, ամբողջական ինֆորմացիա վերցրեցին իմ մասին: Հաջորդ օրը կրկին կապ հաստատեցին ինձ հետ: Հարցնում էին, թե որտեղի՞ց եմ, ինչպե՞ս եմ սկսել բիզնեսը և այլն: Պատմել եմ, որ եկել եմ այստեղ Մոսկվայից: Սկսել եմ այս գործը թուղթ բաժանելով: Հետո սկսել եմ պիցցա վաճառել, ապա պատրաստել և այդ ամենն արել եմ իմ ուժերով՝ եղբորս հետ միասին: Միասին ձեռք ենք բերել պիցցերիան և արդեն 8 տարի է՝ այս պիցցերիայի սեփականատերն եմ: Ինձ ասացին, որ ժամը 5-9-ը կզանգահարեն, և պետք է շատ կարճ ժամանակում պիցցա պատրաստեմ: Զանգահարեց Էլենի օգնականը, ում անունը ևս Էլեն է: Ասաց, որ գալիս են իմ հետևից: Այնտեղ պիցցաներով սպասում էի և մտածում էի, որ դրանք նախատեսված են պրոդյուսերների համար: Այդ պահին Էլենը դուրս եկավ: Ասաց՝ ինձ ճանաչո՞ւմ ես, ես Էլենն եմ: Ասացի՝ իհարկե: Ծանոթացանք, ձեռք սեղմեցինք, ասաց՝ երբ ասեմ հետևիցս արի, կգաս: Էլենին հետևեցի և.. արդեն բեմում էի:
-Ի՞նչ զգացիք, երբ գիտակցեցիք, որ Օսկարի դահլիճում եք և պիցցա եք հյուրասիրելու աստղերին:
-Ճիշտն ասած՝ մի քիչ շոկի մեջ էի: Բայց չեմ խառնվել: Երևի տեսանյութերում էլ տեսել եք, որ շատ չեմ խառնվել: Էլենի հետ աստղերին պիցցա հյուրասիրեցինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ