Լարիսա Ալավերդյան. Օր առաջ Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկրում հայտնվելը լավագույն բանը կլինիPanorama.am-ը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը չի կարծում, որ որևէ քայլ կարվի Ադրբեջանի կողմից, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձվի Հայաստան:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ գործողություններն անցնել են ՄԱԿ-ի լիազորությունների ներքո և փնտրվում է այն եկիրը, որը կընդունի Հակոբ Ինջիղուլյանին:

«Այն անձանց նկատմամբ, որոնք պետք է տեղափոխվեն երրորդ երկիր, հասկանալի պատճառներով, վերաբերմունքն ավելի մեղմ է լինում: Հուսանք, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում դա այդպես է»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, չկա այնպիսի փորձ, որ գերին երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին հայտնի, և Ադրբեջանը նրան վերադարձնի Հայաստանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել