RT-ի հեռուստահաղորդավարը ուղիղ եթերում ազատվել է աշխատանքից՝ հեռուստաալիքի «պրոռուսական» դիրքորոշման պատճառով: Ինչպես փոխանցում է Daily Beast-ը, հեռուստահաղորդավար Լիզ Վալը, պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հեռուստաալիքը կողմնակալ է և հիմնականում դրական կողմով է լուսաբանում Պուտինի գործողությունները: Վալը նաև նշել է, որ իր ընտանիքում այն մարդիկ են, ովքեր Հունգարիայից փախել են ԱՄՆ, երբ Սովետական Միությունը ներխուժել է այդ երկիր: Վերջինիս խոսքերով՝ ինքը հպարտանում է, որ ամերիկացի է, և հավատում է լրատվության արդար լուսաբանմանը և այդ պատճառով չէր կարող այլևս այնտեղ աշխատել: Մինչդեռ «RT» հեռուստաալիքի ղեկավարությունը, անդրադառնալով միջադեպին, «Buzzfeed» պարբերականին ասել է, որ այս քայլը պարզապես «ինքնագովազդ էր», քանի որ ըստ նրանց, եթե լինում է որևէ բոքոք կամ էլ պահանջ, ապա այդ հարցը պետք է նախևառաջ քննարկվի խմբագրի հետ, և եթե լուծում չգտնվի՝ լրագրողը պետք է աշխատանքից ազատվի պրոֆեսիոնալին վայել կերպով:



