Panorama.am-ը գրում է.
Վիճակագրության համաձայն, ԵՄ երկրներում 15 տարեկանից բարձր գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչուհին տղամարդու կողմից որևէ տեսակի բռնության է ենթարկվել: Նման հետազոտություն է արել հիմնարար իրավունքների եվրոպական գործակալությունը: Սա նմանատիպ ամենախոշոր հետազոտությունն է, որի ընթացքում հարցվել է 42 հազար կին ողջ Եվրոպայում: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախնական արդյունքներով, յուրաքանչյուր 10-րդ կին սեռական բռնության սպառնալիքի է ենթարկվել, իսկ յուրաքանչյուր 20-րդը՝ բռնաբարվել է: 22 տոկոսը հայտարարել է, որ ենթարկվել են կենցաղային բռնության, սակայն նրանց 67 տոկոսն այդ մասին չի հաղորդել իրավապահ մարմիններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/society/2014/03/06/eu-study/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



