«Դուք էիք պակաս» ֆորմատի լուր: ԱԺ-ն որոշել ա աշխատել: Բա չիմացա՞ք է, կոճակագետների կանտորան, որը մեր օրերում ավելի հայտնի է «Ազգային ժողով» անունով, որոշել է պայքարել ֆեյքերի դեմ: Հիմա հարց. ո՞վ եք դուք, արա (հարցը հռետորական է, ես գիտեմ` ով եք): 
Ձեզնից էլ լավ ֆեյք՞՞՞՞ Իրար ժպտում եք ֆեյքավարի (մեծ մասը հետևից քրֆում ա), իրար պաշտպանում եք ֆեյքավարի, իրար հետ հարց եք քննարկում ֆեյքավարի, օրենք եք ընդունում ֆեյքավարի, գործի եք գալիս՝ ինչպես ամենավերջին ֆեյք....

Մեր ԱԺ-ն որոշելա, որ ինքը վերջացրել է իրա առջև դրած բոլոր պարտականությունները ու հիմա կարա հանգիստ թիթեռ նկարի՜: Կարող ա լավ չեք, մատաղ նիմ ձեզ՞՞՞, գիտեք` ինչքան գործ ունեք անելու, գիտեք՝ քանի՜-քանի՜ ծրագրեր եք պռավալ տվել, գիտեք՝ քանի՜ կարևոր օրենքներ չեք ընդունել, գիտեք՝ քանի՜ անկարևոր օրենքներ եք ընդունել՞՞՞՞, հիմա էլ ձեզ թվում է, որ դուք թիթեռ նկարելու ժամանակ ունեք՞՞՞՞ 
Էս օրենքի իմաստը էլի՞՞՞: Հա հասկանում եմ, որ ֆեյքեր կան՝ համը հանում են, բայց մի մոռացեք, որ ձեր մեջ էլ մի երկու լավ մարդիկ կան, ասածս ինչ ա` ամեն տեղ բացառություն կա էլի:

Խոսքս ավարտեմ հետևյալ կերպ. «Ես խոստանում «լացացնել» օրենքի բոլոր հեղինակներին ու ապահովել ամեն լացացնոցիի ավելի շատ ընթերցում, քան ընթերցող ունեն էն խեղճուկրակ լրատվամիջոցները, որոնց վրա ուզում են ինքնահաստատվել պարոնայք պատգամավորները»:
Էսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել