Aroxj.am-ը գրում է.
Ծնողների սխալ գնահատականը երեխայի քաշի վերաբերյալ հանգեցնում է երեխաների ճարպակալման: Նեբրասկա-Լինկոլն համալսարանի գիտնական Էլիս Լանդաոն նշում է, որ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների մեծ մասը համարում է, որ երեխաների ավելորդ քաշը ժամանակավոր երևույթ, ինչը ընթացքում կանցնի: Սակայն ըստ գիտնականի ճարպակալումը երեխաների համար ամենավտանգավոր երևությներից է, քանի որ արդյունքում մի շարք օրգաններ սկսում են շեղումներ ունենալ, վատթարանում է սրտի աշխատանք , իսկ ճարպակալման դեմ պայքարելը հետագայում ավելի բարդ է դառնում: Եվ այսպես` հետազոտությունը կատարվել է 15 հազար 2-18 տարեկան երեխաների շրջանում: Հետազոտությունը պարզել է, որ ծնողների 51 տոկոսը երեխաների մոտ ավելորդ քաշը համարում է անցողիկ երևույթ և այն անվանում է “մանկական ճարպեր”: Նրանց տրվել են սեփական երեխաների լուսանկարները, որոնք հիմնականում ունեցել են ավելորդ քաշ կամ ճարպակալում, սակայն ծնողների կեսից ավելին հերքել է այդ փաստը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



