«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը։ Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր։

Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը ևս ռուսներն են, և առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել