Armtimes.com-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար. այս մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ասել է Օսլոյի Նոբելյան ինստիտուտի ղեկավար Գեիր Լունդեստադը:
Այս տարի մրցանակին հավակնում են ռեկորդային թվով դիմորդներ: Ցուցակում են հայտնվել 278 քաղաքական, հասարակական գործիչներ եւ կազմակերպություններ, այդ թվում՝ Էդվարդ Սնոուդենը եւ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 2-րդը: Նոբելյան կոմիտեն խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարի հոկտեմբերի կեսերին:
Նախորդ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի ղեկավարի թեկնածությունը խաղաղության մրցանակի համար առաջադրել է Հոգեւոր միասնության եւ համագործակցության միջազգային ակադեմիան: Նոբելյան կոմիտեին ուղղված դիմումը ստորագրել է Իոսիֆ Կոբզոնը: Ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը, բացատրելով գիտնականների որոշումը, հիշեցրել է Վլադիմիր Պուտինի «խաղաղապահ դերակատարությունը» Հարավային Օսիայի Բեսլան քաղաքում:



