Lurer.com-ը գրում է.

Սիրիացիները, չնայած երկրում ընթացող պատերազմին, մշտապես կմնան եղբայրական Հորդանանի կողքին և կաջակցեն նրան՝ պահպանելու ազգային անհատականությունը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին Հորդանանի պատվիրակության ընդունելության ժամանակ նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ ավելացնելով, որ Սիրիան չի ընդունում այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում հանուն Իսրայելի հրեական պետության: Ասադի խոսքով, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ծրագիրն է դատարկել Պաղեստինը իր արաբ բնակիչներից և չեզոքացնել պաղեստինյան հարցը Պաղեստինի և Հորդանանի հաշվին:

Ասադը բարձր է գնահատել հորդանանյան հասարակության տարբեր ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության դերը, որ նրանք պատրաստ են պայքարել Արևմուտքի և Իսրայելի մշակած ծրագրերի դեմ:

Իրենց հերթին պատվիրակության անդամները նշել են, որ Սիրիայի տոկունությունը հիմք է ստեղծում լայնամասշտաբ ծրագրերի ձախողման համար, որոնք ուղղված են արաբական երկրների դեմ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մարտի 4-ին ընդունել է Արտաքին կապերով և ազգային դիվանագիտության կարգավորող հարցերով զբաղվող պատվիրակությանը Նահեդ Հաթարի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել