«Yere1»-ի հումորային նախագծի ստեղծագործական խումբը վերջերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Մեկամսյա հյուրախաղերով թիմը հանդես է եկել Լոս Անջելեսի տարբեր շրջաններում` հանդիսատեսին ներարկելով հումորի նոր չափաբաժին:
ArmՏtar.am-ի հետ զրույցում «Yere1» նախագծի սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը նշեց, որ հերթական ստացված համերգից հետո խումբը թարմ լիցքերով վերդարձել է Հայաստան:

« Ամեն անգամ համերգներից առաջ ձգտում ես, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա և հանդիսատեսիդ հուսախաբ չանես: Օրեր շարունակ շփվելով հանդիսատեսի հետ լոսանջելեսյան բեմից՝ կարող եմ ասել, որ այս համերգը նույնպես ստացված էր՝ հաշվի առնելով հանդիսատեսի դրական արձագանքները, ովքեր նույնիսկ ֆեյսբուքով էին ինձ գրում դրա մասին»,-իր տպավորություններով կիսվեց Գրիգոր Դանիելյանը:

27 օրն այդքան էլ քիչ ժամանակ չէր միայն համերգային ծրագրերի համար: Ստեղծագործական խումբը միայն համերգով չէ, որ տարված է եղել ԱՄՆ-ում: «Հասցրել ենք նաև հանգստանալ ու նույնիսկ հանդիպել մեր ամերիկաբնակ ընկերներին, հաճախել ենք նաև ժամանցի վայրեր»,- ասաց հումորիստը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում կա երկու բան, որը չես համեմատի Հայաստանի հետ` ժամանցի վայրերն ու օրենքները, այնտեղ ամեն ինչ այլ է՝ դրական իմաստով:
Շարունակությունը՝ այստեղ