1908 թվականին ռուսաստանցի այն ժամանակվա ամենահայտնի լուսանկարիչներից մեկը՝ Սերգեյ Պրոկուդին-Գորսկին լուսանկարում է Լեւ Տոլստոյին: Հիմա դա մեծ գրողի ամենահայտնի լուսանկարներից մեկն է: Ռուսաստանի ցար Նիկոլայ երկրորդը շատ է հավանում լուսանկարչի աշխատանքը եւ հանձնարարում նրան շրջել ողջ Ռուսաստանյան կայսրությունով մեկ եւ հավերժացնել այն ժամանակվա իրականությունը... Շուտով սկսվելու էր Առաջին համաշխարհային պատերազմը, Հոկտեմբերյան հեղափոխությունը... Նաեւ Հայոց ցեղասպանությունը... Բայց դեռ խաղաղ էր... Լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված է հայ կինը, կարող եք տեսնել, բայց մնացածներն էլ են հետաքրքիր... Եվ քանի որ դժվար է դրանք բոլորը ներկայացնել ձեր ուշադրությանը, պարզապես բացեք այս կայքը եւ ըմբոշխնեք...


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/676888095706555?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



