Նիկիտա Սիմոնյան. Յուրա Մովսիսյանը ակնհայտորեն դեռ լավագույն մարզավիճակում չէArmsport.am-ը գրում է.

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ընկերական խաղը: Նա նշել է, որ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ակնհայտորեն լավագույն մարզավիճակում չէ:

«Եթե ողջ հանդիպումը անցկացնեինք այնպես, ինչպես առաջին խաղակեսը, ապա Ռուսաստանի հավաքականին կարելի էր գերազանց գնհատական տալ: Մինչ ընդիմջումը մեր թիմը հոյակապ էր համագործակցում, սուր գրոհներ էր կազմակերպում: Այնուհետեւ չհերիքեց փոխհամագործակցությունը:

Հայաստանի հավաքականի խաղի մասին դժվար է խոսել. Մխիթարյանը եւ մեկ անգամ ապացուցեց, որ հրաշալի ֆուտբոլիստ է, իսկ ահա Մովսիսյանը ակնհայտորեն դեռ լավագույն մարզավիճակում չէ»,- նշել է Սիմոնյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել