Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից վախի զգացում է ունենում և խուսափում վտանգավոր երևույթներից:  Հոգեբաններն ասում են, որ չկա մարդ, ով ֆոբիա չունենա: Ֆոբիաները բազմազան են, մարդիկ կարող են վախենալ մթությունից, փակ տարածությունից, բարձրությունից, կենդանիներից և այլ երևույթներից:

ArmՏtar.am-ը կներկայացի Սոնա Շահգելդյանի, Լայանայի, Մարիամ Մելիքյանի  ֆոբիաները և  դրանց հետ կապված հետարքիր պատմությունները :

Սոնա Շահգելդյան

Ի՞նչ ֆոբիա ունեք:

Ճիշտն ասած, ես ինքնաթիռից մեծ ֆոբիա ունեմ, բայց ուժեղ եմ գտնվել և արդեն իմ մեջից աշխատել եմ դուրս հանել այդ վախը: Կարծում եմ, բարձրությունից էլ եմ վախենում, բայց շատ եմ շրջագայում ու աստիճանաբար ազատվում եմ այդ երկու վախերից էլ:  Բայց, ընդհանրապես, էքստրեմալ մարդ եմ համարում ինձ:

Կա՞ Ֆոբիաորից արդեն ազատվել եք

Կարող եմ ասել, որ ամեն բան քիչ-քիչ հաղթահարել եմ և դրա վառ ապացույցը Ավստրալիա  և այլ երկրներ մեկնելս էր: Փորձեր եմ արել, և ինձ մոտ գրեթե ստացվել է: Կարող եմ ասել, որ ֆոբիաս կորել է:

Կա՞  մի բան որից չեք վախենումբայց կյանքում չեք էլ փոձի:

Ես շատ բաներից չեմ վախենում,   վախենում եմ, բայց չեմ էլ փորձի:

Լայանա

Նշեցիք, որ չունեք ֆոբիա, փոքր տարիքում էլ ոչ մի բանից չեք վախեցե՞լ;

 Կարծես, թե ինչ-որ չափով համարձակ եմ: Մի դեպք, բայց, կարող եմ պատմել: Երբ հաճախում էի լողի խմբակ, դեռ մեկ ամիսը չլրացած, առաջարկցին ցատկել յոթ մետր բարձրությունից: Սկզբից, երբ վերևից նայեցի, ինձ թվաց, թե բարձրահարկ շենքից ներքև եմ նայում, բայց ռիսկի դիմեցի և թռա: Այդ թռիչքը կարող էր շատ վատ  և ճակատագրական ավարտ ունենալ ինձ համար: Այս պատմությունը պատմեցի, որ ցույց տամ, որ վախ, որպես այդիսին, չունեմ, և ֆոբիա ասվածը ինձ համար չէ:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել