Ալեքսանդր Կոկորինը չի տոնել գոլը, որպեսզի քաջալերի Ռոման Բերեզովսկուն (Տեսանյութ)

Armsport.am-ը գրում է.

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղից հետո բացատրել է, թե ինչու չի տոնել Մոսկվայի «Դինամոյում» իր թիմակցի՝ Ռոման Բերեզովսկու դարպասը խփած գեղեցիկ գոլը:

«Կարեւոր է, որ  տարին հաղթանակով սկսեցինք: Գոհունակությամբ կվերադառնանք մեր ակուբմներին:

Առաջին խաղակեսում բավականին շատ էին որակյալ գրոհները: Ընդմիջումից հետո, կարծես թե, հանգստացանք, մարզիչը շատ փոփոխություններ կատարեց: Գլխավորը՝ որեւէ մեկը վնասվածք չստացավ, չնայած որ, ոչ ոք իրեն չի խնայում հավաքականում: Ընկերական խաղերին բոլորս էլ նույն լրջությամբ ենք վերաբերվում, ինչ պաշտոնականներին:

 -Ի՞նչ է պատճառը, որ գրեթե չտոնեցիք խփած գնդակը:  Միթե ձեզ համար սովորական բան է կրնկով գոլ խփելը:

 -Ոչ, սովորոկան բան չէ: Պարզապես, հանդիպումից առաջ Ռոման Բերեզովսկին հարցազրույց էր տվել, որտեղ ինձ գովել էր: Այդ պատճառով, երբ գրավեցի նրա դարպասը, նախընտրեցի չցնծալ, այլ՝ քաջալերել ակումբակցին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել