Յուլիա Տիմոշենկո. Ռուսական նավատորմը պետք է հեռանա ՈւկրաինայիցPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Սևծովյան նավատորմը ռազմական անկայունության օջախ է և պատերազմի աղբյուր, անհրաժեշտ է որքան հնարավոր է այն շուտ հեռացնել Ուկրաինայից: ,- «BBC»  պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Նա նշել է, թե Սևծովյան նավատորմը, հատկապես տեղի ունեցող բոլոր իրադարձություններից հետո, պետք է համարել Ուկրաինայի տարածքում ռազմական անկայունության օջախ և պատերազմի աղբյուր, հետևաբար` պետք է այն հեռացնել և չեղյալ համարել Խարկովյան համաձայնագիրը:

Անդրադառնալով 2009թ.-ին կնքված ռուս-ուկրաինական գազային համաձայնագրին, որի համար նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, Յուլիա Տիմոշենկոն պնդել է, որ այդ համաձայնագիրը պետք է գործի ապագայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել