Ուշադիր նայեք Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հայտարարության այս հատվածներին. «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց:», «վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի...»:
Ավելի հասկանալի լեզվով կստացվի. «Հանկարծ չմտածեք, որ ես եղել եմ Հարսնաքարում, հանկարծ չմտածեք, որ ես ծեծելու հրաման եմ տվել: Ում ուզում եք կզոհաբերեմ, ուզում եք, հարյուր հոգի էլ կպատժեմ, բայց իմ հետ գործ չունեք»: Ակնհայտ երևում է Նեմեցի իրական նպատակը, նրա մտահոգություը, նրա վախը: Սա նշանակում է մեկ բան` Նեմեցը եղել է Հարսնաքարում, եթե ոչ նրա հրամանով, ապա առնվազն նրա դաբրոյով են դաժան ծեծի ենթարկվել բժիշկները: Հիմա նա սարսափած է, որ հասարակական ճնշման տակ վերջ ի վերջո կարող է ապացուցվել նրա անմիջական մասնակցությունը Վահե Ավետյանի սպանությանը, և այս հայտարարությունով նա փորձում է ինքնապաշտպանվել: Կասկած չկա, որ նրա հայտարարությունը ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: