Armsport.am-ը գրում է.
Մրցավարն ազդարարում է առաջին խաղակեսի ավարտը: Ընդմիջում:
42. Գոլ: 2:0: Դմիտրի Կոմբարով: Արտակ Եդրգարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Սամեդովի հետ պայքարում և մրցավար Ունդիանո Մալենկոն նշանակեց 11 մետրանոց հարված: Նշակետին մոտեցավ Կոմբարովը և հստակորեն իրացրեց տուգանային հարվածը:
36. Գնդակը կարող էր երկրորդ անգամ հայտնվել մեր թիմի դարպասում: Գնդակը հեռացնելիս սխալվեց Արզումանյանը և երկու ֆուտբոլիստներ մնացին Բերեզովսկու դիմաց, սակայն Հայաստանի հավաքականի առաջին համարն օգտվեց գնդակն օդում գտնվելու հանգամանքից և այն հանեց անկյունային:
31. Պիզեեեեեեեեեեեեեեեեեեեելի: Մարկոսը նպաստավոր դիրքում փոխանցում ստացավ Ղազարյանից, սակայն հարված կատարել նրա մոտ չստացվեց:
30. Մխիթարյանը շեշտակի հարված կատարեց մոտ 25 մետրից. Ակինֆեևը գնդակը հանեց անկյունային: