Ոնց էի աչքաթող արել՝ ուղղակի աններելի է: Եվ այսպես, Լ. Տեր-Պետրոսյան. «Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»: Բիձինայի հետ համեմատության մասին արդեն շատ է խոսվել, իսկ Ախմետովի ու Տիգիպկոյի առումով ասեմ՝ եթե իրոք իրենք չեն թողել, որպեսզի Յանուկովիչը մտցնի արտակարգ դրություն, ուրեմն շատ ապրեն: Բայց չէ՞ որ 2008-ին Ծառուկյանը ոչ միայն դեմ չկանգնեց արտակարգ դրություն մտցնելուն, այլև, ըստ ԱԺ փաստահավաք խմբի, ամենից մեծ ջոկատը տրամադրեց Քոչարյանին՝ ժողովրդի ընդվզումը ճնշելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել