ԽՈԿՄՈՒՆՔ ԲՈՒԽԱՐՈՒ ՄՈՏ - Գրողի, արվեստի մարդու կոչումը ահազանգելն է տագնապի, բայց ոչ խուճապի փող փչելը: Վերջինս գործին միայն վնասել կարող է: Աշխարհում չարը շատ է, զորեղ: Բարին այսքան դար, հազարամյակ պահել է մարդկությանը, փխրուն հողագունդը, բայց կարծես թե իսկապես «ժամանակը դուրս է եկել շավղից»: Մարդը, հանրույթը դարձել են դժվար կառավարելի, բայց և՝ առավել անազատ: Թե ոգեղենի, ու թե նյութի ոլորտում սխալները, կորուստները բազում են, թվում է, դարձի տեղ այլևս չկա: Հնարավոր է, իրոք, վախճանն անխուսափելի է, ջանքերը՝ ապարդյուն, այս քաղաքակրթությունը ևս պիտի կործանվի, դա սահմանված է ի վերուստ, մարդը բնույթով անուղղելի է և, չկամենալով հանդերձ, դրան է գնում, ինչը սակայն չի նշանակում, թե պետք է հանձնվել:
Գրողի, արվեստի մշակի կոչումը, տքնանքի իմաստը խավարում լույսը տեսնելն է, այլոց դեպի այն ուղղորդելը: Միջոցներն են տարբեր: Մեկը դրան կարող է հասնել մեն միայն բարու, գեղեցիկի, վեհի մասին պատմելով, մյուսը՝ վերքին աղ ցփնելով, մեկի գործիքը բառն է, մյուսինը՝ գույնը, երրորդինը՝ մեղեդին... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել