Կյոկենհոֆ զբոսայգին աշխարհի ամենամեծ ծաղկային այգին է, որը սփռված է 32 հեկտար տարածության վրա: Այն հայտնի է նաև Եվրոպայի զբոսայգի անվանմամբ: Այս ծաղկաշատ զբոսայգին գտնվում է Հոլանդիայում: Այնտեղ ամեն տարի մոտ 7 միլիոն ծաղիկ է աճեցվում: Վարդը ծաղկի միակ տեսակը չէ, որ կարելի է հանդիպել Եվրոպայի զբոսայգում: Այստեղ մոտ 100 տեսակի ծաղիկներ են աճում: Զբոսայգում կա նաև 85 տեսակի ծառ: Այգու ծառերի ընդհանուր թիվը հասնում է 2500-ի: Կյոկենհոֆ զբոսայգու նախագիծը կազմել են Ժան Դևիդ Զոչերը և նրա որդի Լուիս Փոլ Զոչերը: Այս զբոսայգին ամեն տարի բացվում է մարտ ամսին և փակվում մայիսին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել