Aroxj.am-ը գրում է.
Հղիության շրջանում գրեթե բոլոր մայրիկների կամ ապագա մայրիկների մոտ լինում է տոկսիկոզ: Այն հատուկ է հատկապես հղիության առաջին փուլին առաջին եռամսյակին: Ապագա մայրիկը որովայնի շրջանում ցավեր է ունենում, սրտխառնոցներ, սրվում են հոտերի նկատմամբ ռեակցիաները: Այս ընթացքում պարտադիր է բժշկի հսկողությունը: Հենց առաջին ամիսներին է ձևավորվում պտղի համակարգի և զարգացման համար նախատեսված օրգանի՝ ընկերքի կազմավորումը: Տոկսիկոզը հարկավոր է կանխարգելել: Յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում այս ընթացքին, սակայն կան մի քանի պարզ միջոցներ, որոնք կարող են օգնել տոկսիկոզի տհաճ զգացողությունները մեղմելու հարցում:
Տոկսիկոզի շրջանում շատ կարևոր է ճիշտ սնվելը, թեև հենց այս շրջանում է, որ ապագա մայրիկի մոտ ախորժակ չի լինում, ուտելու ցանկությունը հասնում է նվազագույնի, քանի որ ցանկացած հոտ ու համ առաջացնում է սրտխառնոց: Ամեն դեպքում, կանայք պետք է հիշեն, որ տոկսիկոզի շրջանում պետք է թեկուզ ստիպված ու տհաճությամբ, բայց պարտադիր սնվել: Ներկայացնենք մի քանի մթերքներ, որոնք կօգնեն տոկսիկոզի շրջանը ավելի թեթև տանել:
Ցիտրուսային մրգերը այս շրջանում նպաստում են ոչ միայն վիտամինավորմանը, այլ նաև անպետք նյութերի հեռացմանը: Գրեյֆրուտի թարմ հյութը կօգնի ազատվել ավելնորդ կիլոգրամներից,իսկ նարինջը կմեղմի հոգնածության զգացողությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



