«Խոսքի ազատության» իրավունք ասածը չի նշանակում, որ մարդ ում երբ ինչ կուզի՝ կասի: Պատկերացո՞ւմ եք՝ ինչ քաոս կտիրի, եթե բոլորը միաժամանակ սկսեն խոսել՝ օգտվելով խոսքի ազատության իրավունքից:
«Ազատ տեղաշարժվելու իրավունք» ասածը չի նշանակում, որ մարդ ուր երբ կուզի կգնա: Պատկերացնո՞ւմ եք, ինչ քաոս կսկսվի, եթե դասի ժամանակ ուսանողն ասի՝ ես ազատ տեղաշարժվելու իրավունք ունեմ, կուզեմ 100 անգամ լսարանից դուրս կգնամ ու ներս կգամ:

Ուրեմն, որպեսզի իրավունքի կիրառումը չհանգեցնի աբսուրդի (անհեթեթության), գոյություն ունի օրենք: Իրավունքը ընդհանուր, որոշ դեպքերում նաև՝ մետաֆիզիկական երևույթ է: Օրենքն իրավունքի մասնավոր դեպքն է, օրենքն է ցույց տալիս իրավունքի կիրառելիության սահմանները, այլ կերպ ասած, օրենքն է հնարավոր դարձնում իրավունքի կիրառումը: Առանց օրենքի իրավունքն ընդամենը բառ է, պատկերացում, ցանկություն, բայց ոչ ավելի:

Օրենքը ցույց է տալիս, թե իրավունքը որ պայմաններում է սկսում աշխատել, որ դեպքերում է կիրառելի: Օրենքն իրավունքին չի հակասում, օրենքը կոչված է ամրագրելու, պետության կողմից ճանաչելի դարձնելու այս կամ այն իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել