Մայրիկի սթրեսային վիճակը կարող է փոխել երեխայի սեռըLife.panorama.am-ը գրում է.

Թե ինչ սեռի ներկայացուցիչ է լինելու երեխան, ըստ մասնագիտական գնահատականների, մեծապես կախված է գենետիկական գործոնից: Սակայն Ադելիադա համալսարանի գիտնականները վերջերս կատարած հետազոտությունների ընթացքում պարզել են, որ կան բոլորովին այլ գործոններ, որոնք ազդում են դեռևս սաղմնավորման փուլում գտնվող երեխայի սեռի ձևավորման վրա: 

Այս առումով առաջնային նշանակություն կարող են ունենալ սթրեսը, տարբեր հիվանդությունները, ինչպես նաև մի շարք վատ սովորույթներ: Գիտնականների կողմից կատարված հետազոտությունը անցկացվել է մոտավորապես 120 հղի կնոջ մասնակցությամբ, որոնք գտնվել են հղիության տարբեր փուլերում: 
 
Արդյունքում պարզ է դարձել, որ բոլոր այն մայրիկները, ովքեր հղիության ընթացքում լուրջ սթերասյին իրավիճակներում են հայտնվել,  հաճախակի ծխել են կամ հիմնականում ապրել անառողջ կյանքով, որպես կանոն լույս աշխարհ են բերել աղջիկ երեխաներ: Ընդ որում սա այն դեպքում, երբ այդ խմբի կանանց մոտավորապես 35 տոկոսը ենթադրվում էր ըստ գենետիկական հիմքի, որ պետք է լույս աշխարհ բերեին ուժեղ սեռի ներկայացուցիչների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել