Tert.am-ը գրում է.

Պատանի երկրապահները ցուցադրական ելույթներով հանդես եկան սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ Եռաբլուր պանթեոնում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ինչպես նաև տվեցին իրենց երդումները:

Ցուցադրական վարժություններով հանդես եկան պատանի երկրապահների տարբեր շրջանների ստորաբաժանումներ, նրանք նաև կոտրեցին Ադրբեջանի դրոշը՝ պատկերված պեմզաբլոկի վրա:

Հանդիսավոր ելույթներով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել