1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե նրա կուսակցությունը պարտվի մարտի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

«Ես լիովին բաց եմ խոսում: Եթե իմ կուսակցությունը առաջինը չլինի ընտրություններում, ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբ գրասենյակում:

Իշխող կուսակցության դիրքերը զգալիորեն խարխվել են կոռուպցիոն սկանդալի և վարչապետի ու նրա որդու գաղտնալսված հեռախոսազանգերի հրապարակման կապակցությամբ: Վիճակագրական տարբեր գործակալությունների հարցումների համաձայն՝ կուսակցությունն այս պահին ընտրություններում կարող է հավաքել ձայների շուրջ 30-35%-ը, այն դեպքում, երբ առաջատար դիրքերը պահպանելու համար պետք է հավաքի ավելի քան 40%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել