Armnewstv.am-ը գրում է.
Վիլնյուսյան գագաթնաժողովից երեք ամիս անց արևելյան գործընկերության ծրագրի հետագա ընթացքը քննարկել են եվրոպական խորհրդարանում: Եվրապատվիրակները քննարկել են արևելյան վեց գործընկերների հետ հարաբերությունները վերաիմաստավորելու և խորացնելու հնարավորությունը Վիլնյուսում ձեռք բերված հանգրվանային պայմանավորվածությունների հիման վրա: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը առաջարկել է հստակ ուրվագծել արևելյան գործընկերների` Ուկրաինայի, Մոլդովայի Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ կապերի խորացման օրակարգը: Բրյուսելը ցանկանում է ցույց տալ արևելյան գործընկերների հետ գործակցության կոնկրետ հեռանկարը և առաջարկում է ուշադրությունը սևեռել ազատ տեղաշարժի, վիզային ռեժիմի դյուրացման, ինչպես նաև արևելյան գործընկերության տարածքում կոնֆլիկտային տարածաշրջանների հետ պաշտոնական և ուղիղ շփումների վրա:
Եվրախորհրդարանը նոր առաջարկները ոչ պաշտոնական քվեարկության են դրվել, մյուս շաբաթ հայտնի կդառնա դրանց պաշտոնական ճակատագիրը, որտեղից էլ հստակ կլինի թե ինչ նոր հեռանկարներ կբացվեն գործընկերների, այդ թվում հայաստանի համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



