Lurer.com-ը գրում է.
ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն անդրադարձել է այսօր կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը:
«Նույնիսկ չգիտեմ, թե որքան մեծ է հետաքրքրությունն այս խաղի նկատմամբ: Այնուամենայնիվ, սա պարզապես ընկերական հանդիպում է, որը օգտակար կլինի մեր ֆուտբոլիստների համար: Կարծում եմ` ռուսների համար էլ է այս խաղն անհրաժեշտ. նրանք նախապատրաստվում են Աշխարհի առաջնությանը, իսկ հայերը՝ Եվրո 2016-ին: Յուրաքանչյուր մարզչի աշխատանքն արդյունքն է, եթե չկա արդյունք, ապա մարզչին փոխում են, չնայած Վարդան Մինասյանն ինքն է որոշել հեռանալ ազգային հավաքականից: Հավանաբար նա զգում է, որ հավաքականի հետ ավելիին հասնել չի կարող: Դժվար է ասել: Ավելի լավ է նրան հարցրել, թե ինչու է նման որոշում կայացել: Այնուամենայնիվ, Շալանդն ավելի փորձառու է:
Ամեն դեպքում, նա իր տեսակետը կունենա ֆուտբոլիստների նկատմամբ: Մինասյանը երկար է աշխատել, երբեմն Հայաստանի հավաքականը հաղթանակներ է ունեցել, բայց լուրջ արդյունքների հասնել չի հաջողվել: Կարծում եմ` նոր մարզիչը կփորձի ուժեղացնել թիմը, կհետաքրքրվի Հայաստանից դուրս գտնվող ֆուտբոլիստներով: Այնուամենայինիվ, մեր պաշտպանությունը թույլ է: Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսն, իհարկե, հարձակման գծում մեծ օգուտ բերող ֆուտբոլիստներ են, սակայն ֆուտբոլը թիմային խաղ է: Երեք ֆուտբոլիստով թիմ չի կառուցվում: Շալանդից սպասում են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի համար պայքար: Ընտրական փուլում Հայաստանը շանսեր ունի:
Մեր երիտասարդ ֆուտբոլիստները բավականին բարձր մոտիվացիա ունեն: Եթե նրան կարողանան դուրս գալ Եվրոպայի առաջնության եզափակիչ փուլ, ապա Հայաստանում դա տոն կլինի: Իհարկե, մեր տղաները որոշ առումով զիջում են պորտուգալացիներին, դանիացիներին, սերբերին, սակայն խաղի կազմակերպման շնորհիվ կարելի է հասնել արդյունքի»,-Անդրեասյանի խոսքը մեջբերում է championat.com-ը: