Tert.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ , նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:
Դեսպան Հորբախը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը և նշել, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ հեռանկար ու ներուժ ունեն:
Այնուհետև հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրել է հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



