Ես արդեն մի անգամ բերեցի Պոմպեոսի օրինակը, որը հսկայական տարածք է, Գառնին դրա 1 տոկոսն է կազմում ընդամենը, որտեղ բացարձակ ոչինչ չկար, Գառնիի նման տաճարները տարածքում մի քանիսն են, բայց պարսպից ներս ջուր էլ չես գտնի, իսկ տուրիզմը դրանից չի տուժում... ձեր բացը սխալ ճանապարհով եք որոշել լրացնել, բիոզուգարաններն ու սրճարանները չեն, որ խթանում են տուրիզմի զարգացմանը. մոլորության մեջ եք: Տարիներով աչք ենք կուրացրել, կարդացել-սովորել ենք, մասնագիտություն ենք ստացել, բարի եղեք հարցրեք, կամ, երբ ասում ենք՝ լսեք, ոչ թե ինքնուրույն, ձեր իմացածի սահմաններում, որոշումներ ընդունեք ու մի հատ էլ փորձեք ավելի խելացի ու հոգատար թվալ.....
Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել