Պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը գյուղացին կստանա վճարելուց հետո միայնPanorama.am-ը գրում է.

Գարունը տարերքի մեջ է: Այսպես այսօրվա ասուլիսը այսպես սկսեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ներկայացնելով նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներն ու այս տարվա ծրագրերը:

Ըստ փոխնախարարի` 2013թ-ի գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 6,6%: 

Ինչ վերաբերում է ցանքատարածություններին, ապա 2013-ին մշակվող ցանքատարածությունները կազմել են 318.6 հազար հեկտար, ինչը 2012թ-ի համեմատ ավելի է մոտ 14 հազ. հա-ով: Նրա խոսքերով` ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքում` վերջին երեք տարիներին հանրապետությունում մշակովի ցանքարատարածությունները ավելացել են շուրջ 35 հազար հա-ով: Եթե 2010 թ-ին մշակվում էր 283.6 հազար հա ցանքարատարծություն, ապա 2013թ-ին` 318.6 հա:

Անդրադառնալով 2014թ-ի գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող աշխատանքներին, Ս.Գալստյանը նշեց, որ կառավարությունն արդեն հաստատել է հողօգտագործողներին մատուցվող գարնանացանի համար անհրաժեշտ սերմացու մատակարարելու ծրագիրը: 

Այս տարի, ըստ փոխնախարարի, նախատեսվում է ներկրել 2510 տոննա սերմացու: Ներկրման աշխատանքներն արդեն սկսվել են և Արագածոտնի մարզի պահեստարանում արդեն պահեստավորվել է 60 տոննա գարու և 40 տոննա կորնգանի սերմացու, Սյունիքի մարզի պահեստարանում` 58,7 տոննա գարու սերմացու, Գեղարքունիքի մարզում` 60 տոննա սերմացու:

«Նախարարությունը մատարակարարող կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերի համաձայն` սեղմ ժամկետներում հանրապետություն կներկրի պահանջվող սերմացուները, որպեսզի ժամանակին կարողանանք հատկացնել գյուղացիական տնտեսություններին»,- ասաց Ս.Գալստյանը` հավելելով, որ գարնանացանի աշխատանքների համար կներկրվի նաև ազոտական պարարտանյութ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել