Lurer.com-ը գրում է.
Մեժիգորիեի տներից մեկում օրերս հայտնաբերվել է ևս երեք սենյակ՝ թանկարժեք իրերով: Այս մասին հաղորդում են Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները:
Ակտիվիստների խոսքով՝ կալվածքի առաջին զննումների ժամանակ այդ «գանձարանները» չեն նկատել: Դրանցում հայտնաբերվել են, օրինակ, սափոր, որը, հնարավոր է՝ վերաբերում է տրիպոլյան մշակույթին, վիմատպություններ, բազմաթիվ հին արժեքավոր առարկաներ, պարգևներ և տիեզերագնացի ոսկեզօծ քանդակ:
«Բացի դրանցից, մենք գտել ենք էլի մի քանի սենյակ, բայց պարզապես չենք հասցնում ամեն բան զննել: Աստիճանաբար այդ ամենը կստուգի ակտիվիստներից, թանգարանային աշխատողներից և, հնարավոր է՝ իրավապահներից բաղկացած հանձնախումբը»,-ասել է Մեժիգորիեի պարետներից մեկը՝ Միխայիլ Նոնյակը:
Նրա գործընկեր Օլեգ Կոտենկոն պատմել է, որ ակտիվիստները նախկին նախագահի կալվածքում փնտրում են նաև ստորգետնյա միջանցքներ: «Չի կարող պատահել, որ դրանք գոյություն չունենան: Գտնում ենք բանալիներ, բայց չգիտենք, թե որ դրանք հարկաբաժիններինն են»,-հավելել է Կոտենկոն:
Բոլոր հայտնաբերված իրերն ակտիվիստները խոստանում են հանձնել թանգարաններին:



