Life.panorama.am-ը գրում է.
Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն է, ում հետ խոսեցինք դարի հիվանդության՝ շաքարային դիաբեդի, դարի մոլուցքի՝ դիետաների, և դարի պահանջի՝ ճիշտ ապրելակերպի մասին…
Այսօր շատ երիտասարդ աղջիկներ փորձում են անթերի կազմվածք ձեռք բերել սովահարության միջոցով, ինչը դառնում է մի շարք լուրջ հիվանդությունների պատճառ… Սովորենք ճիշտ սնվել, ճիշտ ապրել ու ճիշտ բուժվել…
-Գարունը եկել է և մեր օրգանիզմը կարծեք թե ողջ սնունդն օգտագործել, սպառել է: Ինչպե՞ս խորհուրդ կտաք օրգանիզմը վերականգնել:
- Առաջին հերթին պետք է թեթև սնունդ օգտագործել, բուսական սնունդ: Իզուր չի, որ պահքի շրջանը համընկնում է գարնան սկզբին: Ես կողմնակից եմ պաս պահելուն, քանի որ օրգանիզմը սկսում է մաքրվել, այն չենք ծանրաբեռնում տարատեսակ ուտելիքներով:
- Ընդհանրապես, ասում են, բուսակերներն ավելի առողջ են լինում, քան մսակերները: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
- Չեմ կարող միանշանակորեն այդ հարցին պատասխանել, դա ավելի պրակտիկ հետազոտություններ է պահանջում… Բայց, համենայնդեպս, ես չեմ գտնում, որ մարդը պետք է լրիվ հրաժարվի մսամթերքից: Պարզապես պետք է չչարաշահել… Բնության մեջ եղած ցանկացած սնունդ ստեղծված է մարդու համար և պետք է օգտագործել այն: Եվ առողջ, և առողջական խնդիրներ ունեցող մարդու առօրյայում բուսական սնունդը պետք է գերակշռի կենդանականին: Օրինակ, շաքարային դիաբեդով հիվանդ մարդկանց մոտ մենք մսամթերքը չենք սահմանափակում, պարզապես սահմանափակում ենք յուղոտ և տապակած մսեղենը:
-Դիետաներին ինչպե՞ս եք վերաբերում: Ճիշտ է, որ դրան հետևեն առողջական խնդիրներ ունեցող մարդի՞կ, թե բոլորը…
- Նայած՝ ինչ ենք հասկանում դիետա ասելով… Բազմաթիվ, տարբեր նպատակներով կիրառվող դիետաներ կան: Բժշկության մեջ դեռ շատ վաղուց կան հաշվարկված և խորհուրդ տրվող սննդակարգեր՝ տարբեր հիվանդությունների համար: Յուրաքանչյուր հիվանդություն՝ ճարպակալում, սրտանոթային խնդիրներ, ստամոքսի խնդիրներ, ունի իր սննդային ցուցումներն ու հակացուցումները: Սխալ է, երբ այդ դիետաները խորհուրդ են տալիս ոչ մասնագետները: Դիետա ասելով բժիշկն այլ բան է հասկանում, մյուսները՝ բոլորովին այլ բան…
- Իսկ բժշկական մոտեցումը ո՞րն է…
-Որոշակի հիվանդությունների դեպքում կիրառվող սահմանափակումներն են… Օրինակ, ստամոքսի խոց ունեցողներին խորհուրդ է տրվում չկիրառել հում բանջարեղեն, միրգ: Բայց դա չի նշանակում, որ վնասակար է բոլորին ու ոչ-ոք չպետք է ուտի… Պարզապես որոշակի խնդիր ունեցող մարդկաց մոտ տվյալ պահին կարող է սրել համապատասխան հիվանդությունը…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



