Aravot.am-ը գրում է.
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն այսօր ներկայացրեց ՀՀ դատարանների 2012-13թթ. գործունեության վերաբերյալ համեմատական վիճակագրական վերլուծությունը ըստ ոլորտների՝ քրեական, քաղաքացիական, վարչական: Ըստ Արսեն Բաբայանի՝ զգալի նվազում է արձանագրվել քրեական գործերով: 2013թ. ընթացքում՝ 2012թ. համեմատությամբ, դատարաններում ստացված քրեական գործերի քանակը նվազել է 207-ով՝ 4,9%-ով: Ըստ ավարտված գործերի, դատի տրված անձանց թիվը նվազել է 38-ով:
Վիճակագրության տվյալների համաձայն՝ անձանց թիվը, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, աճել է 56-ով, իսկ դատապարտվածների թիվը նվազել 270-ով, արդարացվածների թիվը աճել է 12-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



