2013թ-ին 34 հայ մանուկ որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմիցPanorama.am-ը գրում է.

2013թ-ին Հայաստանում որդեգրվել է 55 երեխա, որից 27-ն աղջիկ: Նրանցից 30-ը միայնակ մոր երեխաներ են, 18 որեգրված երեխա ունի երկու ծնող և միայն 7-ն է, որ մնացել է առանց ծնողական խնամքի: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

55 երեխաներից 34-ը որդեգրվել է արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից, 21-ը` ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Օտարերկրյա քաղաքացիները գերադասում են որդեգրել 1-6 տարեկան երեխաների ` 34 երեխաներից 24-ը հենց այս տարիքային խմբում են: 

2013թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 103, որոնց 48.5%-ն աղջիկներ են: 103 երեխաներից միայն 37-ն է, որ մնացել է առանց ծնողական խնամքի, 33-ը ունի երկու ծնող, 29-ը միայնակ մոր երեխա է, երկուսը` ամուսնալուծված ընտանիքի և մեկը ընկեցիկ երեխա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել