1in.am-ը գրում է.

Ուկրիանայում իրականում չկան այն սպառնալիքներ, որոնց ի պատասխան ռուս զինվորականները Ղրիմում ձեռնարկում են գործողություններ՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

«Ռուս զինվորականների գործողությունները՝ ճանապարհների փակում, Ղրիմում զորամասերի շրջափակում, արվել են ի պատասխան թվացյալ սպառնալիքի: Չկան հավաստի վկայություններ արևելյան Ուկրաինայում և Ղրիմում էթնիկ ռուսների դեմ բռնության մասին»,- լրագրողներին ասել է Քարնին:

Նրա խոսքով՝ դա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարոտւղար Ջոն Քերիի և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի դիրքորոշումն է:

Վլադիմիր Պուտինը երեկվա մամլո ասուլիսում ուկրաինական իրադարձությունները բնութագրել էր որպես իշխանության զինված զավթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել