«Երեկ տեղեկացանք, որ Հանրային հեռուստատեսությունում կրկին կրճատումներ են սկսվել։ Մեզ զանգահարած անձինք ասում էին, որ 8 հոգի՝ հին աշխատակիցներ, ինժեներներ, վերջին օրերին ծանուցումներ են ստացել, որտեղ նշված է, որ իրենք երկու ամիս անց առանց աշխատանքի են մնալու։

Մենք կապվեցինք Հանրայինի հետ, սակայն այս պարզ հարցին պատասխանելու համար գրավոր հարցապնդում պահանջեցին և երեկ այդպես էլ չպատասխանեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել