«Ազգային անվտանգության խորհրդից չեն պատասխանել մեր հարցմանը Հայաստանը կհամաձայնի մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, եթե որպես ՀԱՊԿ անդամ գործընկեր ՀՀ-ից այդպիսի օգնություն խնդրի Ռուսաստանը։

«Այսօր (երեկ-խմբ.) ՌԴ նախագահը հայտարարել է Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների բացառման մասին։ Սրանով ամեն ինչ ասված է»,– երեկ այսպես է պատասխանել ԱԽ քարտուղարի խոսնակը մեր նախօրեին ուղարկված հարցմանը։

 Խոսքը Վ. Պուտինի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքի մասին է, թե առայժմ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը չբացառվեր, ՀՀ–ն կմասնակցեր դրան։ Համենայնդեպս. ԱԱԽ-ից ստացված պատասխանը հակառակը պնդելու որևէ հիմք չի տալիս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել