Hraparak.am-ը գրում է.
Այսօր լրագրողները Վլադիմիր Պուտինից են հետաքրքրվել են նաև ՝ ո՞ղջ է, արդյոք Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը:
«Այն պահից ի վեր, որ նա Ռուսաստանում է, մենք ընդամենը մեկ անգամ ենք հանդիպել, երկու օր առաջ: Նա ողջ և առողջ էր և ձեզ էլ նույնն էր ցանկանում»,- ասել է Պուտինը հետաքրքրվողներին և կատակով հավելել. «Նա դեռ կհասցնի մրսել այն մարդկանց թաղումներին, ովքեր տարածում են այդ լուրերը»:
Այսքանից հետո էլ Պուտինը ասել է, որ առանձնապես չի կարեկցում Յանուկովիչին:
«Իմ զգացումներն այդ քաղաքական գործչի հանդեպ բոլորովին այլ են: Մարդը, ով իր ուսերին կրում է պետության ղեկավարի պարտականությունները, պետք է կատարի այն մարդկանց ցանկությունները, ովքեր ընտրել են իրեն, վստահել պետությունը: Ընդ որում նա պետք է այդ ամենն անի օրենքի սահմաններում: Դեռ պետք է վերլուծել՝ նա արդյոք ամեն ինչ արե՞լ է, ինչ իրեն թույլ են տվել օրենքը և ընտրողների մանդատը, թե՞ ոչ»,- ասել է Պուտինը:



