Այլևս չեմ կարող լուռ մնալ: Արդյոք նմանատիպ կոշիկի պահանջարկ առաջացնող մարդը իրավունք ունի բանական կոչվել: Մենք` հայերս, որ ամեն պատեհ ու անպատեհ առիթներով այստեղ այնտեղ բղավում ենք որ մենք ենք քրիստոնեությունն իր մեջ առաջին անգամ ընդունող ազգը, մեր մեջ դաստյարակում ենք նման հասարակություն: Այսպիսի անճաշակություն նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ: Ըստ էության սրա հեղինակի մանկությունը մեծավարի խեղված է եղել: Ում մտքով է անցել կոշիկի վրա պատկերել Տիրոջ արյամբ սրբագործված խաչը, այն խաչը որը քրիստոնյա աշխարհի համար բացարձակ սրբություն է հանդիսանում: Այն մարդը ով հագնում է նման կոշիկ ըստ էության իր մեջ չունի սրբության իրական զգացում և նրա մեջ իսպառ բացակայում են այն արժեքները որոնք դարեր շարունակ օգնել են հայ ազգին գոյատևել... 
Այս դեպքում ավելորդ չեն Սևակի խոսքերը. <<Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ>>...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել