
Sport.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մարտի 5-ին կկայանա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանին հանդիպումից հետո sport-express.ru կայքը կշնորհի «Աստղ» մրցանակ, որպես ԱՊՀ և Բալթյան երկրների 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Այսպիսով կայքի լրագրողները զրուցել են ֆուտբոլիստի հետ: Հարկ է նշել, որ սկզբում լրագրողները չեն կարողցել մոտենալ ֆուտբոլիստին երկրպագուների մեծ հոսքի պատճառով: Մխիթարյանն էլ չէր մերժում ոչ մեկին և լուսանկարվում ու ստորագրություններ էր բաժանում իր բոլոր երկրպագուներին:
Մխիթարյանն իմանալով մրցանակի մասին իր երախտագիտությունն է հայտնել.
Ոչ բոլորին է հաջողվում նվաճել այս մրցանակը: Ուրախ եմ, որ հենց ինձ բաժին հասավ այն: Երախտապարտ եմ մարդկանց, ովքեր օգնել են ինձ ամեն ինչում` թե´ սպորտում, և թե´ ֆուտբոլից դուրս: Երևանում, Դոնեցկում, իսկ հիմա էլ Դորտմունդում, ես յուրաքանչյուրից ինչ-ոչ բան եմ սովորել: Նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի այս մրցանակի մեջ:
Դուք այժմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում եք: Ձեր կարիերայի գագաթնակետու՞մ եք, թե դեռ ավելի բարձր նպատակներ ունեք և ավելի լավ ակումբի մասին եք երազում:
Կցանկանայի հասնել բոլոր հնարավոր բարձունքներին «Բորուսիայում»: Դա իրական է: «Բորուսիան» բարձրակարգ թիմ է, հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, մինչդեռ տարիներ առաջ սնանկ վիճակում էր այս թիմը: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Դորտմունդում, և ես երազում եմ այս թիմի հետ որևէ տիտղոս նվաճելու մասին:
Ստացվում է «Բորուսիան» մեկ ելք ունի` հաղթել Չեմպիոնների լիգայում:
Դրա համար ենք բոլորս խաղում: Չեմպիոնների լիգայում լավագույնը դառնալը բոլորի երազանքն է, սակայն «Բորուսիայի» համար ցավալի պարտությունից հետո, այս ամենն արդեն սկզբունքային բնույթ է ստացել: Ով մեկ անգամ եզրափակչի համն առել է, փորձում է կրկին վերադառնալ այնտեղ և հաղթել:
Իսկ հավաքականի նպատակը ո՞րն է:
Հաղթել յուրաքանչյուր խաղում: Բացի այդ էլ արդեն ժամանակն է, որ մասնակցենք Եվրոպայի առաջնությանը: Բայց որպեսզի հասնենք դրան 2016թ.-ին, պետք է ոչ թե երազենք, այլ ջանասիրաբար աշխատենք:
Ի՞նչ կասեք նոր գլխավոր մարզչի մասին:
Մենք երկուշաբթի օրն ընդամենը 15 րոպե զրուցեցինք: Շալլանդից շատ բան կարելի է սովորել: Իզուր չէ, որ նրան հրավիրեցին հավաքական: Նախկինում նրա մասին չէի լսել, սակայն արդեն հասցրել եմ կարդալ նրա մասին:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ռուսաստանի հետ խաղից:
Երբ խաղում ես մի թիմի հետ, որտեղ այդպիսի ուժեղ ֆուտբոլիստներ կան,միշտ էլ օգուտն ակնհայտ է լինում: Ռուսաստանի հավաքականից ոչ մեկի չեմ առանձնացնի: