Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ականների հետ Սպարապետի ծնունդը նշում է ավանդաբար: Ավելին` ԵԿՄ օրացույցով այն տոնական օր է համարվում: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում, Մանվել Գրիգորյանի խորհրդատու` Վարդան Վարդանյանն ասաց, որ ԵԿՄ վարչության շենքում կա Սպարապետի կիսանդրին, որի առաջ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը վաղ առավոտյան ծաղիկներ է դնում: Իսկ այդ պահին ամբողջ հանրապետության ԵԿՄ տարածքային տարբեր բաժանմունքներում են ծաղիկներ, ծաղկեպսակներ են դրվում Սպարապետի արձանի, կիսանդրի առջև: Այնուհետեւ շարժվում են Արարատ` Վազգեն Սարգսյանի հայրական օջախ, տեղում շնորհավորելու Սպարապետի ծննդյան օրը: Այցելում են նաեւ տան հարեւանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի տուն թանգարան: Ինչից հետո` Եռաբլուր, որտեղ մեծ տոնական միջոցառում է անցկացվում: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հրամանով Մարտի 5-ը հայտարարված է նաեւ պատանի ԵԿՄ-ականների երդմնակալության օր: Իսկ երդմնակալությունից հետո ԵԿՄ վարչության շենքում անցկացվում է տոնական միջոցառում: «Շատ համեստ` խաշած ձվով, թարխունով գարնանային տոնակատարություն է կազմակերպվում:Վազգենի ծնունդն էլ ենք Վազգենավարի նշում»,- ասաց Վարդան Վարդանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել