1in.am-ը գրում է.

Մոսկվայի պետական իսնտիտուտի միջազգային հարաբերություններ բաժնի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Զուբովին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա հոդված է հրապարակել`քննադատելով ռուսական զորքերի հնարավոր մուտքը Ղրիմ:

Աշխատանքից հեռացման մասին Facebook-ի իր էջում գրել է պրոֆեսորի դուստրը`Իրինա Բոբրինսկայան:

«Դա արդեն եղել է» վերնագրով Զուբովի հոդվածը հրապարակվել է մարտի 1-ին:

Հոդվածում պատմաբանը ռուսական զորքերի հնարվոր մուտքը Ղրիմ համեմատել է 1938-ին Ավստրիայի`Երրորդ ռեյխին բռնակցվելու հետ:

«Չէ որ այդ ամենն արդեն եղել է: Ավստրիա: 1938-ի մարտի սկիզբ: Նացիստները ցանկանում են ընդլայնել իրենց ռեյխը մեկ այլ գերմանական պետության հաշվին: Ժողովուրդն այնքան էլ ծարավ չէ դրան, սակայն ոչ ոք չի հակառակվում: Բայց Մեծն Գերմանիայի գաղափարը պտտվում է արմատականների գլխում»,- գրել է Զուբովն իր հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել