Esema.am-ը գրում է.
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալը շարունակում է լինել ամենադիտվողը հայկական հեռուստաեթերում: Այս մասին ESem.am-ի հետ զրույցում ասաց հեռուստասերիալի սցենարիստ, նախագծի ղեկավար Դիանա Գրիգորյանը` վկայակոչելով ռեյթինգային ընկերությունների տվյալները, ըստ որոնց, իրենք բացարձակ առաջատար են և ունեն 63-65 տոկոս ռեյթինգ:
Հեռուստանովելի գլխավոր հերոսներից մեկի` Տանոյի դերակատարի փոփոխությունից հետոշատերը խոսում էին վարկանիշի հնարավոր անկման մասին, ինչը, ըստ սցենարիստի, չի եղել: Մինչ օրս տարբեր սոցցանցերում Արսենին և Նարեկին համեմատելը, քվեարկություններ կազմակերպելը Դիանան նորմալ է համարում: Նա նույնիսկ շնորհակալ է, որ մարդիկ ժամանակ են տրամադրում նմանատիպ բաների համար: Դերատակատարի փոփոխությունից որոշ ժամանակ անց ESem.am-ը զրուցել է սցենարիստի հետ` ամփոփելու փոփոխության հետևանքները:

Դիանան նշեց, որ բավականին բարդ է հընթացս սցենար գրել և նկարահանումներ անել, քանի որ պետք է հարմարվել տարբեր իրավիճակների. «Ոչ ոք չի կարող կանխորոշել, թե վաղն ինչ կպատահի իր հետ: Քանի որ սերիալը շարունակվում է, անընդհատ բախվում ես խնդիրների. պետք է սյուժեն այնպես կառուցես, որ ամեն ինչին հարմար լինի: Դա ներքին խոհանոցային պահ է, սակայն կցանկանամ հեռուստադիտողը ևս իմանա, թե որքան բարդ է սյուժետային աշխատանքի մեջ ներգրավված լինելը: Սերիալը եթերում է, սակայն դու պարբերաբար ստիպված ես հարմարվել տարբեր իրավիճակների, օրինակ, եթե Գուժ Ալեքսանդրիչը հիվանդ է, ստիպված ես փոխել սցենարը և տանել այլ ուղղությամբ, որպեսզի չտուժեն ոչ սյուժեն, ոչ դերասանը, ոչ էլ ստեղծագործական խումբը հետ ընկնի նկարահանումից»:

Գլխավոր դերակատարի փոփոխությունը հեշտ չի եղել, քանի որ հեռուստադիտողն արդեն սովոր է այդպես տեսնել տվյալ կերպարին, իսկ հայկական իրականության մեջ առաջին անգամ էր սերիալի կեսից փոխվելու գլխավոր դերակատարը: «Նարեկի գործերն այնպես դասավորվեցին, որ նա պետք է մեկներ ԱՄՆ և եթե հրաժարվեր, գուցե այլևս չունենար այդ հնարավորությունը: Շատ եմ ցավում, որ շատերն այսօր իրենց փրկությունը տեսնում են դրսում, որովհետև կորցնում ենք տաղանդավոր մարդկանց, թեև չեմ կարող ասել, որ սխալ են կամ մեղադրել նրանց, որովհետև այլ ելք չունեն: Նարեկն ասաց, որ եթե գնա, շատ հորիզոններ կբացվեն իր առջև: Շատ հանգիստ ընդունեցի այդ լուրը, ինչը զարմանալի էր Նարեկի համար: Չեմ մոռանա այդ օրը. նա նայեց ինձ և ասաց` Դիանա ջան, ո՞նց էդքան հանգիստ ընդունեցիք, ասացի` Նարեկ ջան, ի՞նչ անեմ, եթե դա քո ապագան է, եթե կարծում ես, որ այնտեղ ամեն բան լավ է լինելու, ոչինչ չեմ կարող անել»,- ասաց Դիանան` նշելով, որ պայմանագիրն առաջ չի բերել, քանի որ առաջնայինը մարդկային հարաբերություններն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ